ԻՔՄ ղեկավար, կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացրած Դանիել Իոաննիսյանը ապրիլի 1-ին լրագրողների հետ թվարկել է այն խախտումները, որոնք իրենք նկատել են ընտրությունների ժամանակ:
Ըստ նրա՝ 3 ընտրատեղամասում տարածքը բավարար չէր քվեարկություն իրականացնելու համար: Որոշ տեղամասերում ընտրական քվեախցիկում այլ անձի գտնվելը գնահատվել է որպես վերահսկողական բնույթ կրող: 15 տեղամասում դիտորդները չեն կրել վկայական, 12-ում գրանցամատյանում խախտումները չեն գրանցվել: Ինը տեղամասում արձանագրվել է քվեարկության մասին բարձրաձայնելու դեպքեր. 40 տեղամասում քվեարկությունը քվեախցիկից դուրս կատարելու 700 դեպք է նկատվել, 2 դեպքում էլ քվեարկողը փորձել է քվեաթերթիկը տեղամասից դուրս հանել՝ նաև արգելելով այդ խախտումը լուսանկարել:
Բազմաթիվ դեպքեր են գրացվել, երբ քվեարկողն իր քվեաթերթիկը լուսանկարել է, ընդ որում՝ ԸՀ-ների նախագահներն այդ մասին ոստիկանությանը չեն հայտնել: Մեկ դեպքում իրեն վերահսկողի իրավունք է վերապահել վստահված անձը, 1 դեպքում էլ՝ լրատվամիջոցի ներկայացուցիչը:
Դիտորդները նկատել են նաև այնպիսի դեպքեր, ինչպիսիք են գրանցամատյանում իրականությանը չհամապատասխանող տվյալներ գրանցելը, վարչական ռեսուրսի կիրառումը:
«Այս բոլորով հանդերձ՝ այս ընտրությունները որևէ կեպ չեն կարող համեմատվել Ադրբեջանում փետրվարին, ինչպես նաև վերջին տարիներին անցկացված ընտրությունների հետ:
Որևէ համեմատության եզր չկա, որակապես տարբեր հարթությունում են այս ընտրությունները»,- հայտարարեց Դ. Իոաննիսյանը: