Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պանաման արգելել է տղամարդկանց և կանանց միևնույն օրը դուրս գալ տանից. #DeutscheWelle

16:25, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
Պանաման արգելել է տղամարդկանց և կանանց միևնույն օրը դուրս գալ տանից. #DeutscheWelle

Պանամայում նոր տեսակի #COVID_19 կորոնավիրուսի համավարակի տարածման ֆոնին, տղամարդկանց և կանանց արգելվում է նույն օրը լքել իրենց տները, գրում է Deutsche Welle-ը: Երկրում սոցիալական շփումները հետագա սահմանափակելու այս նոր միջոցը ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից: Պանամայի կառավարությունը նման որոշում է ընդունել, քանի որ երկրում արձանագրվել են կարանտինի ռեժիմի մեծ թվով խախտումներ: Պանամայի բնակիչներին ամեն օր հատկացվում է երկու ժամ` 6.30-ից մինչև 19.30-ը` կենսական նշանակություն ունեցող ապրանքներ ձեռք բերելու համար: Թե որ ժամերին քաղաքացիները կարող են խանութ գնալ, դա կախված է անձնագրի համարի վերջին թվից:

9008 | 0
Facebook