Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսի դեպք գրանցվելու դեպքում հնարավո՞ր է հետաձգել ընտրությունների 2-րդ փուլը

16:15, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
Արցախում կորոնավիրուսի դեպք գրանցվելու դեպքում հնարավո՞ր է հետաձգել ընտրությունների 2-րդ փուլը

«Կարծում եմ՝ Արցախի իշխանությունները կգտնեն այն տարբերակը, որը նման վտանգները կկանխի և կկազմակերպեն ընտրությունները: Եթե ոչ, դա ևս կլինի Արցախի ժողովրդի որոշումը, որը մենք կընդունենք և կենթարկվենք». ապրիլի 1-ին Արցախում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե առաջիկա 14 օրում Արցախում կորոնավիրուսի դեպք գրանցվելու դեպքում հնարավո՞ր է հետաձգել ընտրությունների 2-րդ փուլը:

Ինչ վերաբերում է տվյալ հարցը ՀՀ կողմից Արցախի իշխանությունների հետ քննարկելու հավանականությանը, ապա ըստ Ա. Սիմոնյանի՝ ինքը գրեթե բացառում է ՀՀ-ի և Արցախի իշխանությունների կողմից իրավիճակի ընկալումները տարբեր լինեն:

4884 | 0
Facebook