Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանի իշխանությունները կասկածվում են #COVID_19-ից մահացության իրական թվերը թաքցնելու մեջ․ #Bloomberg

17:05, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
Չինաստանի իշխանությունները կասկածվում են #COVID_19-ից մահացության իրական թվերը թաքցնելու մեջ․ #Bloomberg

Չինաստանի իշխանությունները կասկածվում են նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբից մահացության իրական թվերը թաքցնելու մեջ, գրում է Bloomberg-ը:

Հրապարակման համաձայն, չինական սոցիալական ցանցերում հայտնվել են լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Ուհան քաղաքի թաղման տները, որտեղ երևում են հազարավոր դիափոշիներով տարաներ։ Այդ հաստատություններին մոտենում են բեռնատար մեքենաններ, որոնք բերում են ավելի քան 2,5 հազար դիափոշու տարաներ, իսկ ներսում երևում են ավելի քան 3,5 հազար նոր տարաներ:

Թե քանի դիափոշու տարա կա՝ անհայտ է, գրում է Bloomberg–ը։ Սակայն գործակալությունը հրապարակում է օգտատերերի մեկնաբանություններ, ովքեր դժվարանում են հողին հանձնել իրենց հարազատներին ավանդույթի համաձայն, քանի որ թաղման արարողությունները դեռևս արգելված են:

14016 | 0
Facebook