Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը 750 800 է. #РБК

16:35, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը 750 800 է. #РБК

Ապրիլի 1-ի տվյալներով աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 750 800 դեպք՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը կազմել է 860 700 մարդ, ապաքինվել է 178 000-ը։ Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (189 600): Երկրորդ տեղում Իտալիան է (105 700), Իսպանիան երրորդ տեղում է (95 900): Չինաստանը վարակվածների թվով չորրորդն է (82 300): Հաջորդիվ Գերմանիան է (71 800) և Ֆրանսիան (գրեթե 52 800)

Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 42 354 մարդ, ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի: Մահացությունների ամենամեծ թիվը գրանցվել է Իտալիայում՝ 12 428 մարդ: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ կորոնավիրուսի համավարակից մահացել է 36 405 մարդ:

8032 | 0
Facebook