Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չփորձե՛ք մեղադրել քաղաքացիներին». Թեհմինա Վարդանյան

12:15, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
«Չփորձե՛ք մեղադրել քաղաքացիներին». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Այս նկարն առավոտից պտտվում է համացանցում: Տեղին ու անտեղին, ով հասնում, այս քաղաքացիներին մեղադրում է: Սա գիտե՞ք զուտ ինչի արդյունք է: Սա տրանսպորտային համակարգի բացակայության արդյունք է: Սա քաղաքային իշխանությունները 1.5 տարի սեփական կաբինետում իմիտացիա անելու արդյունք է:

Չփորձվե՛ք մեղադրել քաղաքացիներին: Մարդիկ ստիպված աշխատանքի են գնում` հաց վաստակելու: Վստահ եմ` Ձեզանից շատ են ուզում տաքսի նստել կամ անձնական մեքենա ունենալ տեղաշարժվելու համար: Նրանք մեղավոր չեն, որ որոշները գործ անելու փոխարեն ծամածռվելով են զբաղվում:

Դե տեղորոշե՛ք` քանի հոգի է մի կետում, հետագայում ով ո՞ւր է գնում և ում հետ հանդիպում: Դե տեղորոշե՛ք:

Հ. Գ. Ասում են` ապրիլմեկյան հումոր է, բայց դռների մոտ կանգնած տղամարդը դիմակով է, հետևաբար մեր օրերի նկար է»:

| | |
11219 | 0
Facebook