Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել

12:00, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ Է։ Հարգելի ուղևորներ, պարետի հանձնարարականով,
     մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ ՝
     Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:

Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

12324 | 0
Facebook