Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Անհասկանալի իրավիճակ՝ Արցախի ընտրությունների արդյունքների հաշվարկում»․ Արսեն Խառատյան

08:20, չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.
«Անհասկանալի իրավիճակ՝ Արցախի ընտրությունների արդյունքների հաշվարկում»․ Արսեն Խառատյան

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Արցախի ընտրություններում քվեարկության հաշվարկի հարցում: Երեկոյան ժամը 8-ին, ինչպես կարգն է փակվում են ընտրատեղամասերը: Սկվսում է ձայների հաշվարկը: 22:00-ից սկսում են գալ առաջին տվյալները: Դրանք, ինչպես սովորաբար է լինում, ինտենսիվանում են:

Մինչեւ 12:30-ը ստանում ենք ձայների 70%-ի վերաբերյալ տեղեկատվությունը, մեկ էլ հոպ` ԴԱԴԱՐ:

Վերջին 3 ժամվա ընթացքում ոչ մի նոր պաշտոնական տվյալ չունենք, չնայած նրան, որ մեր դիտորդները շարունակում են վերադառնալ ընտրատեղամասերից ու տվյալներ տալ:

Հնարավոր կասկածներից խուսափելու համար հնարավորինս արագ պարզաբանումներ են պետք Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Մեծ հույս ունեմ, որ դրանք չեն ուշանա...»։

9251 | 1
Facebook