Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց հեռախոսով տեղաշարժին հետևելու մասին նախագիծը

23:15, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց հեռախոսով տեղաշարժին հետևելու մասին նախագիծը

71 կողմ ձայնով ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը։

Հիշեցնենք՝ այս նախագծերի փաթեթը նախատեսում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։

Տեղեկացնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին արտահերթ նիստին։

5803 | 0
Facebook