Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լավ չմտածված և լավ չփաստարկված օրինագիծը չընդունվեց ընդդիմության համերաշխությամբ». Հրանուշ Խառատյան

21:40, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
«Լավ չմտածված և լավ չփաստարկված օրինագիծը չընդունվեց ընդդիմության համերաշխությամբ». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ չմտածված և լավ չփաստարկված օրինագիծը չընդունվեց ընդդիմության համերաշխությամբ: ՔՊ-ի՝ ԱԺ-ում առկա քվեարկող պատգամավորների թիվը չբավարարեց՝ 65 մարդ էին: Հարց է՝ ու՞ր էին մյուսները, եթե այս օրինագիծն այդքան կարևոր էր: Մնում է ենթադրել, որ ՔՊ-ին շատ չի վշտացնում օրինագծի չընդունվելը: Հավանաբար վստահ են, որ իսկապես այս օրինագիծը համաճարակի դեմ մեծ արդյունավետություն չպիտի ունենար: Այս իմաստով ավելորդ չեմ համարում էջումս տեղադրել Հարավային Կորեայի օրինակի մասին բարեկամներիցս մեկի գրածը՝ հեռախոսով մարդկանց տեղաշարժերը վերհսկելուց զատ և դրան զուգահեռ այդ երկրում մի շարք այլ միջոցառումներ էին իրականացվում, և որոշակիորեն հայտնի չէ, թե մասնավորապես մարդկանց տեղաշարժերի վերհասկողության արդյունավետության մակարդակն ինչպիսին էր. «Վերընթերցեցի Կորեական դասերը, տասնյակ ուսանելի օրինակներ է բերվում, մասնավորապես՝
     Կորեան օրական իրականացնում է մինչև 18,000 կորոնավիրուսային թեստ և թեստային փաթեթներ է արտահանում այլ երկրներ: Կորեան կառավարում է COVID-19 ճգնաժամը՝ շեշտը դնելով թափանցիկության և բաց հաղորդակցության, պետական-մասնավոր գործընկերության, ապացուցողական հիմունքների տեղակայումը հանրային առողջապահական միջոցառումների, տեխնոլոգիայի և տվյալների նորարարական օգտագործման վրա…»:
     Դե ինչ, թափանցիկությամբ և մասնավոր սեկտորի ներգրավմամբ շարունակենք օգնել մեր իշխանություններին հաղթահարելու այս ճգնաժամը: Առողջութուն, սթափություն, ողջամտություն:

Բոլոր դեպքերում մտածում եմ, որ այս օրինագծի առաջադրումն ինքնին լավ դաս էր՝ չի կարելի հապճեպ, չփաստարկված, չվերլուծված ծրագրեր բերել և դրա անպտուղ քննարկումների վրա փոշիացնել ներկա պահին կենտրոնանալու կարևորություն ունեցող աշխատանքային պոտենցիալը»:

5889 | 0
Facebook