Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արտագնա աշխատողներն ինչ-որ ձևի աջակցություն պետք է ստանային պետությունից». Էդմոն Մարուքյան

13:25, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
«Արտագնա աշխատողներն ինչ-որ ձևի աջակցություն պետք է ստանային պետությունից». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր՝ ճեպազարույցի ժամանակ անդրադառնալով Կառավարության հաստատած աջակցության 8 փաթեթներին, ասաց. «Ինձ քաղաքացի էր զանգել, ասում էր՝ դա նման է «Fort Boyard»-ի: Մարդիկ պետք ա ինչ-ինչ արգելանքներ անցնեն, որ այդ գումարը ստանան: Փաթեթները խորությամբ չեն մտածվել, որի պատճառով էլ բազմաթիվ մարդիկ դուրս են մնում այդ աջակցության փաթեթներից»:

Նա նշեց, որ ՀՀ-ում շուրջ 200 հազար մարդ մեկնում է արտագնա աշխատանքի․ նրանք այժմ չեն կարող գնալ, որովհետև սահմանը փակ է. «Այս մարդիկ ինչ-որ ձևի աջակցություն պետք է ստանային պետությունից: Էդ մարդիկ մոտ 20 տարի փող են աշխատում, ուղարկում Հայաստան արտարժույթով, և ՀՀ տնտեսությունը, մենք՝ բոլորս ենք օգտվում դրանից: Հիմա ժամանակն է, որ մենք աջակցենք այդ մարդկանց, իսկ մենք ասում ենք՝ կներեք, դու գրանցված չեք»:

6830 | 1
Facebook