Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե վստահում եք ձեր կառավարությանը, ինչո՞ւ եք Signal-ով խոսում». Էդմոն Մարուքյան

13:45, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
«Եթե վստահում եք ձեր կառավարությանը, ինչո՞ւ եք Signal-ով խոսում». Էդմոն Մարուքյան

«Զարմանում եմ, թե ինչ ջանասիրությամբ եք հիմնավորում այս խայտառակ օրենսդրական նախաձեռնությունը: «Իմ քայլի» առաջարկությունները մերժել է կառավարությունը, և «Իմ քայլը» եկել և հիմնավորում է, որ սա լավ բան է». արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին նախագծի 2-րդ ընթերցման ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց նախօրեին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գնահատականը, թե առողջապահական տեսակետից նախագիծը զրո ազդեցություն ունի:

«Եթե զրո ազդեցություն ունի, ապա տակը մնում է մարդկանց վերահսկելը: Սա առիթ է՝ մարդկանց տեղորոշելու, լսելու, հսկելու: Դուք էլ եք Signal-ով ու WhatsApp-ով խոսում, եթե վստահում եք ձեր կառավարությանը, ինչո՞ւ եք դրանով խոսում: Վախենում եք՝ ո՞վ լսի, ԱԱԾ՞-ն: Հետևաբար, մի եկեք մեզ համոզեք, զբաղվեք սոցիալապես մեծ հարվածի տակ գտնվող քաղաքացիներով»,- նշեց պատգամավորը:

5926 | 0
Facebook