Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել վիճահարույց նախագծում

11:55, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
Ի՞նչ փոփոխություններ են կատարվել վիճահարույց նախագծում

«Նժարի վրա դրված են կյանքն ու առողջությունը, մյուս կողմից անձանց իրավունքների և ազատությունների համաչափ սահմանափակումը: Եթե ես որևէ պահի կասկածեի, որ այս միջոցով հնարավոր չի լինելու փրկել մարդկանց կյանքեր, ապա այս նախագիծը կառավարությունը հաստատ հետ կկանչեր». նման պնդում արեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու օրինագծի քննարկման ժամանակ:
     Նախարարն ասաց, որ ներկայացված առաջարկների արդյունքում մի շարք լրամշակումներ են կատարվել: Մասնավորապես, բացառվել է հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, հստակեցվել է առողջապականական ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից տվյալներ ստանալու և պահանջելու հնարավորությունն ու կարգը: Բացառվել է ապանձնավորված տվյալները պահպանելու հնարավորությունը, և ամրագրվել է, որ ոչնչացման ենթակա են թե՛ անձնավորված, թե՛ ապանձնավորված տվյալները: Դրանք արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո պետք է ոչնչացված լինեն:

«Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանն ասաց, որ առաջարկել են մեկամսյա ժամկետը դարձնել 3-7 օր, սակայն այն չի ընդունվել:

Ռ. Բադասյանը կրկին նշեց, որ ուսումնասիրվել է միջազգային, մասնավորապես Իսրայելի, Հրվ. Կորեայի և Չինաստանի փորձը և պնդեց, որ առաջարկվող համակարգը բոլոր գործիքներից ամենաարդյունավետն է:

Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհնատների պաշտպանության մասին կոնվենցիայի նախագահող Ալեքսանդրա Պիեռուչին և ԵԽ անձնական տվյալների պաշտպանության հարցերով հանձնակատար Ժան Ֆիլիպ Վոլթերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Դրանում ասվել է, որ սահմանափակումները պետք է լինեն ժամանակավոր և սահմանափակվեն միայն արտակագ դրության ժամակահատվածում:

5758 | 1
Facebook