Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները կտեղափոխվեն Հայաստան». Տ․ Ավինյան

11:45, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
«Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները կտեղափոխվեն Հայաստան». Տ․ Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում՝ պարետ Տիգրան Ավինյանը սոցկայքի իր էջում է․ «Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից»:

5995 | 0
Facebook