Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում #COVID_19-ի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը․ #ТАСС

10:15, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
ԱՄՆ-ում #COVID_19-ի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը․ #ТАСС

Միացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսով առաջացած հիվանդության զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը: Այս մասին տեղեկացնում է Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի կայքը, որն իր հաշվարկներն անում է դաշնային և տեղական վիճակագրության հիման վրա, գրում է ТАСС-ը։

Համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսը ախտորոշվել է 163 429 մարդու մոտ, մահացել է 3 008 մարդ, ապաքինվել 5 764-ը:

ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է վարակվածների թվով՝ առաջ անցնելով Իտալիայից, Իսպանիայից և Չինաստանից:

10444 | 0
Facebook