Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մանրամասներ՝ Տավուշում վիրավորված երեխայի առողջական վիճակի մասին

09:25, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
Մանրամասներ՝ Տավուշում վիրավորված երեխայի առողջական վիճակի մասին

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:

Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն:

Կտրվի հավելյալ տեղեկություն»:

11010 | 0
Facebook