Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊՆ-ը կոչ է անում դիմումները և առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով

19:05, երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.
ՊՆ-ը կոչ է անում դիմումները և առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային տարբերակով

ՊՆ լրատվական ծառայությունը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում ս.թ. մարտի 17-ից դադարեցվել է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը:

Կարելի է դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին.
     modpress@mil.am

hotline@mil.am

Հարցերի դեպքում կարելի է աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ՝ 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով:

Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով:

Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410) 29-44-39 հեռախոսահամարով:

3521 | 0
Facebook