Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուշադրություն. համընդհանուր կարանտին Վրաստանում». դեսպանատուն

18:35, երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.
«Ուշադրություն. համընդհանուր կարանտին Վրաստանում». դեսպանատուն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Ուշադրություն. Համընդհանուր կարանտին

Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին, այդ մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ին առավոտյան ժամը 08:00-ին: Երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:

Ըստ համընդհանուր կարանտինի՝

Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տնից դուրս գալ:
     70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տնից դուրս գալ

Արգելվում է 3-ից ավելի մարդկանց նույն տարածքում հավաքվել՝ ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից

Թույլատրելի ժամերին տնից դուրս գալու դեպքում պետք է ունենալ անձնագիր»:

6358 | 0
Facebook