Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բանկային բոլոր ծառայություններն այսուհետ հասանելի են տանից

18:15, երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.
Բանկային բոլոր ծառայություններն այսուհետ հասանելի են տանից

Այսօր Ինեկոբանկը հայտարարեց ևս մեկ հաճախորդամետ լուծման մասին․ այսուհետ բանկի բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել բանկային բոլոր ծառայություններից առցանց տարբերակով՝ առանց մասնաճյուղ այցելելու` մուտք գործելով Ինեկոբանկի պաշտոնական կայքէջ։
     «Հետևելով իրադարձություններին և տեղաշարժման սահմանափակումներին՝ մենք հաճախորդների համար սպասարկումը դարձրեցինք ամբողջապես հեռահար»,- այս մասին նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։
     Մեզ հայտնի InecoOnline և InecoMobile համակարգերի հետ մեկտեղ՝ բանկը ներկայացրել է հեռահար սպասարկման մի շարք այլ տարբերակներ, մասնավորապես մասնաճյուղերի արդեն ծանոթ աշխատակիցները հաճախորդներին կսպասարկեն հեռախոսազանգերի, տեսազանգերի և նամակների միջոցով։
     «Նման բեկումնային շրջանում շատ կարևոր է ապահովել բանկային գործունեության անխափան աշխատանքը, և մենք այն դարձրել ենք հասանելի 24/7 ռեժիմով՝ ապահովելով բոլոր գործարքների հասանելիությունը և միջոցների շրջանառելիությունը։ Մեզ համար շատ կարևոր է, որ Դուք մեզ հետ տեղափոխվեք օնլայն»,- ամփոփել է Նալթակյանը։
     Սույն թվականի մարտի 30-ից, այցելելով Ինեկոբանկի պաշտոնական կայքէջ, հաճախորդները հնարավորություն կունենան ընտրել իրենց առավել հարմար հաղորդակցման տարբերակը, թողնել հայտեր ծառայությունների մատուցման համար և կատարել այլ գործարքներ, որոնք սովորաբար կատարում էին բանկի մասնաճյուղերում՝ բացառությամբ կանխիկ դրամով գործարքներից, որոնց համար էլ նրանք կարող են օգտվել բանկի 24/7 ինքնասպասարկման տերմինալներից։

9382 | 0
Facebook