Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արայիկ Հարությունյանը՝ ուսման վարձավճարների մասին

17:15, երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանը՝ ուսման վարձավճարների մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է ուսման վարձավճարների հարցին։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր շրջաբերական է ուղարկել պետական և ոչ պետական բուհերի ռեկտորներին։

✅Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությունը` նախարարն առաջարկել է արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսման վարձերի չվճարման հետ կապված ուսանողներին ուսումնական գործընթացում չընդգրկելուց:
     ✅Արտակարգ դրության ավարտից հետո սահմանել ուսման վարձավճարների վճարման ժամանակացույց:
     ✅Միաժամանակ այն ուսանողները, որոնք նշված ժամանակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարելու ուսման վարձը, նրանց տրամադրել վճարման պայմանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը», այս մասին նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։

10460 | 0
Facebook