Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք-նամակները». Գևորգ Գորգիսյան

16:15, երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.
«Շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք-նամակները». Գևորգ Գորգիսյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք-նամակները: Այս անգամ պիտի անդրադառնամ սննդամթերքի թանկացումներին: Սույն նկարը քիչ առաջ եմ ստացել, բայց նույնաբովանդակ նամակներ եմ ստանում բազմաթիվ ապրանքների վերաբերյալ՝ հաց, կաթնամթերք, բանջարեղեն, միրգ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Հրավիրում եմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը՝ ուսումնասիրելու գնաճի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը և թույլ չտալու ստեղծված ճգնաժամային իրավիճակում անբարեխիղճ տնտեսվարողներին չարաշահուներ իրականացնել»:

15293 | 0
Facebook