Վրաստանում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 97-ի, առողջացել է 18 մարդ, 4876 քաղաքացի գտնվում է կարանտինի ռեժիմում։ Այդ մասին ասվում է վարակի մշտադիտարկման Stopcov.ge կայքում, գրում է РИА Новости գործակալությունը: Վարակվածների թվում կան երեխաներ, հղի կին և Ազգային գվարդիայի քաղաքացիական գրասենյակի աշխատակիցներ։