Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լեզվի կոմիտեն՝ «չափ» և «չափս» բառերի գործածության մասին

08:15, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
Լեզվի կոմիտեն՝ «չափ» և «չափս» բառերի գործածության մասին

Լեզվի կոմիտեն տեղեկացնում է. «ՉԱՓ և ՉԱՓՍ բառերը հոմանիշներ են, բայց միշտ չէ, որ դրանք կարող են գործածվել միմյանց փոխարեն: Երբեմն դժվարանում ենք որոշել, թե որ դեպքում պետք է գործածել ՉԱՓ և որ դեպքում՝ ՉԱՓՍ բառերը: ՉԱՓԸ չափման միավորն է, չափման տվյալ միավորի մեջ պարունակվող նյութի քանակը, որևէ բանի համար ընդունված սահմանը և այլն: ՉԱՓ բառով կան բազմաթիվ դարձվածքներ.

չափ տալ- կառավարել, գլխավորել, ղեկավարել,

չափը իմանալ- դիրքին, հեղինակությանը համապատասխան պահել,

չափի զգացում ունենալ- չափավորություն պահել,

չափն անցնել- սահմանն անցնել և այլն:

ՉԱՓՍԸ որևէ բանի չափերը որոշող տվյալների ամբողջությունն է, չափսը առնելը որևէ բանի չափերի տվյալները վերցնելն է, այսինքն՝ ՉԱՓՍ-ը գործածում են հագուստի, կոշիկի, որևէ տարածքի ևայլնի չափման տվյալները որոշելիս, օրինակ՝ «Նրա շրջազգեստի չափսը 42 է»: «Նկարի չափսերը համապատասխանում են իմ պատկերացրածին»: «Բանվորները վերցրեցին վերանորոգվող սենյակի չափսերը»»:

11671 | 2
Facebook