Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով, ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով». Արմեն Աշոտյան

13:40, երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.
«Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով, ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային Ժողովի արտահերթ նիստը լի է վիճահարույց օրինագծերով։

Անձնական ազատությունների և իրավունքների անհիմն սահմանափակումները քաղաքացիների հանդեպ տոտալ վերահսկողություն սահմանելու փորձ են համաճարակի պատրվակով, քանզի ակնհայտորեն անցնում են հանրային առողջության և համաճարակային վերահսկողության անհրաժեշտ սահմանները։

Մինչև մենք, քաղաքական ուժերս և քաղաքացիներս, դրսևորում ենք համերաշխության վարքագիծ, իշխանություններն ատամներն են սրում բոլորիս վրա։ Առողջապակական և սոցիալ-տնտեսական օրհասական խնդիրները թողած՝ տոտալ իշխանության իրենց տենչանքն են իրականացնում, ինչը կրկնակի անբարոյական է։

Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով, ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով։ Այսպես չի մնալու»։

8119 | 1
Facebook