Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է բժշկական ահաբեկչության համար

05:20, երեքշաբթի, 31 մարտի, 2020 թ.
Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է բժշկական ահաբեկչության համար

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Զարիֆը մեղադրել է Միացյալ Նահանգներին բժշկական ահաբեկչության համար` շարունակական պատժամիջոցների քաղաքականության պատճառով` կորոնավիրուսի համաճարակի բռնկման պայմաններում: Այս մասին Զարիֆը գրել է հատուկ հոդվածում:
     Զարիֆի խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ կիրառում է «բժշկական և տնտեսական ահաբեկչություն»: Մասնավորապես, Զարիֆը խոսել է Իրանի՝ ինքնաթիռների պարկից չօգտվելու սահմանափակման մասին, որը սահմանվել է Վաշինգթոնի կողմից, ինչպես նաև՝ ԱՄՆ-ը խանգարում է Իրանին COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարում: Զարիֆը նման գործողությունները որակել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն՝ հորդորելով չխանգարել միջազգային օգնության տրամադրմանն Իրանին:

10601 | 0
Facebook