Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայտնի է այն ջերմաստիճանը, որի դեպքում #COVID_19 կորոնավիրուսն առավել ակտիվ է. #medRxiv.org

21:10, երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.
Հայտնի է այն ջերմաստիճանը, որի դեպքում #COVID_19 կորոնավիրուսն առավել ակտիվ է. #medRxiv.org

Նոր կորոնավիրուսն ամենաակտիվն է զրոյական ջերմաստիճանից մոտ չորս աստիճան բարձր ջերմաստիճանում և տաք պայմաններում կորցնում է իր ուժը: Այս եզրակացության են եկել Հոնկոնգի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են medRxiv.org բժշկական հետազոտությունների պորտալում:
     «Վիրուսը շատ կայուն է 4 աստիճանում, բայց զգայուն է շոգի նկատմամբ»,- նշվում է հոդվածում: Չորս աստիճանի դեպքում վարակը կարող է գոյություն ունենալ ավելի քան երկու շաբաթ ժամկետով, մինչդեռ, երբ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 70 աստիճան, վիրուսը ոչնչանում է 5 րոպեի ընթացքում: Հոդվածում ներկայացված աղյուսակի համաձայն, եթե ջերմաստիճանը 22 աստիճան է, ապա կորոնավիրուսը ակտիվ է առնվազն 1 շաբաթ, 37 աստիճանում` ոչ ավելի, քան 2 օր, իսկ 56 աստիճանում` կես ժամից պակաս:

25950 | 1
Facebook