Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանացի նախարարի մահը կապված է կորոնավիրուսի հետ. #DeutscheWelle

18:10, երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.
Գերմանացի նախարարի մահը կապված է կորոնավիրուսի հետ. #DeutscheWelle

Գերմանիայի Հեսե նահանգի ֆինանսների նախարար Թոմաս Շեֆերի (Thomas Schäfer) մահը կարող է կապված լինել կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, գրում է Deutsche Welle-ն: Այս մասին հայտնել է դաշնային նահանգի կառավարության ղեկավար Վոլկեր Բուֆյեն (Volker Bouffier):
     Ըստ Բուֆյեի՝ համաճարակի տնտեսական հետևանքները Շեֆերի մոտ առաջացրել են «շատ ուժեղ մտահոգություն», ինչը «կոտրել է նրան»: «Նա ակնհայտորեն որևէ ելք չի տեսել այս իրավիճակից: Նա հուսահատության մեջ էր և լքեց մեզ: Մահը ցնցել է ինձ»,- հայտարարել է Բուֆյեն:

54-ամյա Թոմաս Շեֆերի դին հայտնաբերվել է մարտի 28-ին՝ փրկարար ծառայությունների աշխատակիցների կողմից, Հոխայմ քաղաքի երկաթուղու գծերին:

11127 | 0
Facebook