Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը մատնանշել է ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության պիկը. #WhiteHouse

11:20, երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.
Թրամփը մատնանշել է ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության պիկը. #WhiteHouse

ԱՄՆ-ում ներդրված «սոցիալական հեռավորության» պահպանման հանձնարարականների գործողության ժամկետն ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 30-ը: Այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է РБК-ն: Թրամփի ելույթը հեռարձակվել է Սպիտակ տան Twitter միկրոբոլոգի էջում: Նա կոչ է արել խստորեն պահպանել իշխանությունների ցուցումները: Նախկինում իշխանությունները 15 օր ժամկետով խորհուրդ էին տալիս ձեռնպահ մնալ սոցիալական շփումներից, աշխատել տանից, սնունդ պատվիրել և առանց անհրաժեշտության դուրս չգալ:

«Որքան ավելի շատ փորձեք, այդքան այս մղձավանջն ավելի արագ կավարտվի»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ անհրաժեշտ է սահմանափակումների երկարաձգում՝ կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար: Նա նաև հույս է հայտնել, որ նոր սահմանափակումների ժամկետը չի երկարացվի:
     Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության գագաթնակետը կարող է գրանցվել երկու շաբաթից:

12714 | 0
Facebook