Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մանիլայում պայթել է բժիշկներ ու դեղամիջոցներ տեղափոխող ինքնաթիռը

19:55, կիրակի, 29 մարտի, 2020 թ.
Մանիլայում պայթել է բժիշկներ ու դեղամիջոցներ տեղափոխող ինքնաթիռը

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի միջազգային օդանավակայանում թռիչքուղու վրա պայթել ու այրվել է Lion Air–ին պատկանող ինքնաթիռը: Ինքնաթիռը պետք է թռչեր Ճապոնիայի Հանեդե միջազգային օդանավակայան:

Թռիչքը նախաձեռնել էր Ֆիլիպինների Առողջապահության նախարարությունը, որը Հանեդե քաղաք պետք է ուղարկեր դեղամիջոցներ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Պայթյունի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր 8 մարդիկ՝ թռիչքային բուժաշխատողը, բժիշկը, բուժքույրը, անձնակազմի 3 անդամ, պացիենտն ու նրան ուղեկցողը:

Ավիավթարի պատճառները դեռ հայտնի չեն:

Մանիլայում պայթել է բժիշկներ ու դեղամիջոցներ տեղափոխող ինքնաթիռը
Մանիլայում պայթել է բժիշկներ ու դեղամիջոցներ տեղափոխող ինքնաթիռը
27279 | 0
Facebook