Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Վրաստանը գտնվում է լայնածավալ համաճարակի շեմին». Գամկրելիձե

13:25, կիրակի, 29 մարտի, 2020 թ.
«Վրաստանը գտնվում է լայնածավալ համաճարակի շեմին». Գամկրելիձե

Վրաստանը գտնվում է լայնածավալ համաճարակի շեմին, այս մասին հայտնել է երկրի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամրիան Գամկրելիձեն:

«Երկիրն արտակարգ դրության մեջ է՝ լայնածավալ համաճարակի շեմին: Դա կարող է վերածվել նույնպիսի անվերահսկելի իրավիճակի, ինչպիսին որ այժմ Իտալիայում է, Ֆրանսիայում, Իսպանիայում: Այնինչ այս երկրները տնտեսապես և առողջապահական համակարգի առումով շատ ավելի ուժեղ են, քան Վրաստանը: Մենք ռեալ վտանգի առջև ենք»,- ասել է նա:

Ըստ նրա՝ 3 վարակակրի վարակման աղբյուրը չի հաջողվել պարզել, ինչը վկայում է, որ Վրաստանում կորոնավիրուսի անվերահսկելի տարածման վտանգը շատ մեծ է:

Հավելենք, որ Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 90 մարդու մոտ:

14999 | 2
Facebook