Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՌԴ-ի այդ որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա». ՀՀ վարչապետ

21:10, շաբաթ, 28 մարտի, 2020 թ.
«ՌԴ-ի այդ որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա». ՀՀ վարչապետ

«ՌԴ Կառավարությունը սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, և այդ որոշումը որոշակի անհանգստություններ էր առաջացրել Հայաստանում՝ բիզնես շրջանակներում»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ՌԴ-ի կառավարության այդ որոշումները որևէ ազդեցություն չեն ունենա ՀՀ-ՌԴ բեռնափոխադրումների միջև. «Նման անհանգստությունները տեղին չեն, որովհետև այդ որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա: Այս փաստը հաստատվեց նաև քիչ առաջ ՌԴ վարչապետ Միշուստինի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Բեռնափոխադրումների նույն ռեժիմն այդ որոշումից հետո շարունակելու է գործել, ինչպես առաջ»,-նշեց ՀՀ վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«ՌԴ-ի այդ որոշումը որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա». ՀՀ վարչապետ
5890 | 0
Facebook