Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իմ ուսումնասիրությամբ՝ Թուրքիայում վարակվածների թիվն անցնում է 25 հազարը». Կ. Հովհաննիսյան

16:45, շաբաթ, 28 մարտի, 2020 թ.
«Իմ ուսումնասիրությամբ՝ Թուրքիայում վարակվածների թիվն անցնում է 25 հազարը». Կ. Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայում մեկ օրում վարակվել է 2069 մարդ, այն դեպքում, երբ երկրում վարակվածների ընդհանուր թիվը 3629 էր: Ընդհանուր թիվն այսօր կազմում է 5698 մարդ, մահացածների թիվը՝ 92: Թուրքիայում կորոնավիրուսն այլևս դուրս է եկել վերահսկողությունից, սրա մասին ակնարկում են տեղական պաշտոնյաները, իսկ այն բժիշկները, ովքեր խոսում են թվերի լեզվով, որը չի համընկնում պաշտոնական հաղորդագրությունների հետ, ենթարկվում են քրեական պատասխանատվության: Այս պահին ընդհանուր առմամբ 12 քաղաք և գյուղ գտնվում է մեկուսացման մեջ, այդ բնակավայրերում դադարեցված է ցանկացած տեսակի տեղաշարժ, անգամ հաց գնելու համար մարդիկ չեն կարող դուրս գալ: Իմ ուսումնասիրությամբ՝ Թուրքիայում վարակվածների թիվն անցնում է 25 000-ը»:

5168 | 0
Facebook