Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նստած եք Նիկոլի վստահության ռեսուրսի վրա ու կորոնավիրուսի նման անխնա լափում եք այն». Ս․ Սուրենյանց

01:10, կիրակի, 29 մարտի, 2020 թ.
«Նստած եք Նիկոլի վստահության ռեսուրսի վրա ու կորոնավիրուսի նման անխնա լափում եք այն». Ս․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետականի «տնազ»

Երեկ կեսգիշերից իշխանության ներկայացուցիչները կորոնավիրուսը թողած՝ Պետրոսյան Գևորգի դեմ «պատերազմ» հայտարարեցին։
     Գևորգին պաշտպանելու խնդիր չունեմ, մանավանդ, նրա արտահայատությունը քաղաքական առումով այնքան էլ կոռեկտ չեմ համարում։
     Բայց ուրիշ բան է ինձ ապշեցնում։ Ո՞նց կարող է հեղափոխությամբ իշխանության եկած թիմն էսքան շուտ Հանրապետականի «տնազ» դառնալ՝ նույն տեքստերով գրած ստատուսներով։ Խի՞ եք էսքան պրիմիտիվ, տղերք, որ գնացիք նմանվեցիք ՀՀԿ-ի «կոմսոմոլներին», որոնք՝ 2015-ի փետրվարին Սերժի համար «դոշ» տալով, «զոհվում էին» հայտնի «պատերազմներում»։ Էլի ոչ մեկին չեմ պաշտպանում, ուղղակի ասում եմ՝ նոր բան մտածեք, որ ՀՀԿ-ի ջահելների պես «երիտյոնջա» չդառնաք։
     Թե բա՝ «կարանտյա»։ Տո, այ հայերնի փայլուն տիտաններ, կարանտին կամ կարանտյա բառերը զգույշ օգտագործեք, որովհետև արտակարգ դրությունը, որ անցնի, իսկապես, պարզել է պետք, թե ում թեթև ձեռքով մարտի սկզբին օդանավակայանում կարանտին չմտցվեց կորոնավիրուսի համար Հայաստան ելքի «ազատ ռեժիմ» արտոնելու հետևանքով։ Դուք ավելի լավ է պարզեք, թե վերջն ի՞նչ կենդանի է կորոնավիրուսը (վերջին տվյալներով շուն էր)։
     Թե բա՝ կարանտինը պրծնենք «քաղաքական ախտահարում» ենք անելու։ Ճիշտ եք ասում ու ձեզնից էլ էդ ախտահարումը պետք է սկսվի, որովհետև բոլորդ նստած եք Նիկոլի վստահության ռեսուրսի վրա ու կորոնավիրուսի նման անխնա լափում եք այն»:

9079 | 1
Facebook