Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին․ #Gazeta

13:15, շաբաթ, 28 մարտի, 2020 թ.
Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին․ #Gazeta

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան դիմել է ժողովրդին՝ կոչ անելով ճիշտ գնահատել կորոնավիրուսի վտանգը, «քանի դեռ ուշ չէ»։

Նախագահն իր ելույթը սկսել է նրանով, որ Իտալիան և աշխարհը «պատմության տխուր էջն են ապրում», իսկ մարդիկ դրա համար «շատ թանկ են վճարում»․ պատճառը կորոնավիրուսն է։

Մատարելան հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ են նոր նախաձեռնություններ, որոնք կփոխարինեն հակավիրուսային հին եղանակներին:

«Հուսով եմ, որ բոլորը գիտակցում են Եվրոպայի համար սպառնալիքի լրջությունը»,- հայտարարել է Մատարելան: Ըստ նրա՝ նույնիսկ վարակի աճի նվազման փաստը չի կարող ուրախացնել Իտալիային, քանի որ «ամեն օր խոսում են շատ նոր հիվանդների և մահերի մասին»:

Իտալիայի նախագահը դիմել է ժողովրդին․ #Gazeta
14333 | 0
Facebook