Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուհան քաղաքում մետրոն մասնակիորեն վերսկսել է իր աշխատանքը․ #РИАНовости

18:50, շաբաթ, 28 մարտի, 2020 թ.
Ուհան քաղաքում մետրոն մասնակիորեն վերսկսել է իր աշխատանքը․ #РИАНовости

Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է համաճարակի բռնկման էպիկենտրոնը, երկու ամիս տևած կարանտինից հետո, վերագործարկվել է մետրոն։ Այս մասին հայտնում է քաղաքային իշխանությունների կայքը, գրում է РИА Новости-ն:

«Մարտի 28-ից Ուհանի մետրոն կվերսկսի աշխատանքները՝ 1, 2, 3, 4, 6 և 7 գծերում»,- նշվում է հայտարարության մեջ: Ներկայում Ուհանում կան մետրոյի 9 գծեր։ Մետրոյի կայարաններում ջերմային պատկերապատողների միջոցով կչափվի ուղևորների մարմնի ջերմաստիճանը: Բացի այդ, վագոնների նստատեղերի վրա կլինեն դեղին կպչուն պիտակներ` պահանջվող հեռավորությունը պահպանելու համար: Բացի այդ, բոլոր ուղևորները պարտավոր են բժշկական դիմակներ կրել:

12955 | 0
Facebook