Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

101-ամյա տղամարդը հաղթահարել է «իսպանուհին» և կորոնավիրուսը

21:45, ուրբաթ, 27 մարտի, 2020 թ.
101-ամյա տղամարդը հաղթահարել է «իսպանուհին» և կորոնավիրուսը

Իտալիայի Ռիմինի քաղաքում 101-ամյա պացիենտն, ում անունը չի հրապարակվում, բուժվել է կորոնավիրուսից: Նա դարձել է մոլորակի՝ առայժմ ամենատարեց մարդն, ով հաղթահարել է COVID-19-ը:

Տղամարդը ծնվել է 1919 թվականին, երբ Իտալիայում մոլեգնում էր «իսպանուհի» մահացու վիրուսը: Այս համավարակը մոլորակի վրա խլել է 50-100 միլիոն մարդու կյանք, սակայն այս պատմության հերոսը այդ ժամանակ, ինչպես և հիմա, կարողացել է ողջ մնալ: Նա այժմ արդեն իր ընտանիքի հետ է և իրեն լավ է զգում:

12709 | 0
Facebook