Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կառավարությունը չպետք է վստահեր բանկերին․ դրանք գյուղացու հիմնական թալանչին ու սնանկացման աղբյուրն են». Հրաչ Բերբերյան

12:20, ուրբաթ, 27 մարտի, 2020 թ.
«Կառավարությունը չպետք է վստահեր բանկերին․ դրանք գյուղացու հիմնական թալանչին ու սնանկացման աղբյուրն են». Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչ Բերբերյանը մարտի 27-ին, խոսելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրի մասին, նշել է, որ այն հետաքրքիր ու իրատեսական է․ «Բայց երբ ծրագիրը կապվեց բանկերի հետ, որոնք գյուղացու հիմնական թալանչին ու սնանկացման աղբյուրն են, ճիշտ չէ: Կառավարությունը չպետք է վստահեր բանկերին»:

Հ. Բերբերյանի գնահատմամբ՝ ծրագրում հստակություն չկա, թե որ կուլտուրաների արտահանումն է խթանվելու: Եթե գյուղարտադրանք արտահանող տրանսպորտային ընկերությանն են ֆինանսավորում, ապա դա գյուղատնտեսությանն աջակցել չէ:
     Գյուղատնտեսը կարևորեց, որ ծրագրի իրագործման ժամանակ հետևողականություն լինի, որպեսզի այն չվերածվի բարի ցանկությունների ծրագրի:
     Ագրարագյուղացիական միավորոման ղեկավարն այն տեսակետը հայտնեց, որ պետք է ոչ թե կոոպերատիվներ ստեղծվեն, ինչի մասին ասվել էր նախօրեին, այլ ֆերմերային տնտեսություններ:
     «Կոոպերատիվները կստեղծվեն, գումարները կստանան ու կանհետանան»,- կանխատեսեց Հ. Բերբերյանը:

4879 | 1
Facebook