Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գները վերականգնվում են

13:20, ուրբաթ, 27 մարտի, 2020 թ.
Նավթի գները վերականգնվում են

Էտալոնային տեսակի նավթի գները սկսել են վերականգնվել՝ ասիական բորսաներում սակարկությունների ընթացքում, նախօրեին տեղի ունեցած անկումից հետո, որը կապված է ԱՄՆ էներգետիկայի նախարարության՝ ռազմավարական պահուստի համար նախատեսված նավթի գնումներից հրաժարվելուց հետ: Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների տվյալների համաձայն՝ Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը կազմել է մեկ բարելի դիմաց 26,55 դոլար, ինչը 0.21 դոլարով (0.80%) ավելի բարձր է նախորդ սակարկությունների փակման արժեքից:

WTI ապրանքանիշի նավթը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,95%-ով և կազմել 23,04 դոլար մեկ բարելի դիմաց։

7971 | 0
Facebook