Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 24 հազարը․ #РБК

09:50, ուրբաթ, 27 մարտի, 2020 թ.
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 24 հազարը․ #РБК

Ջոն Հոփքինսի համալսարանը, որի տվյալները հիմնված են տարբեր երկրների առողջապահական համակարգերի տրամադրած տեղեկությունների հիման վրա, հայտնել է, որ առավոտյան ժամը 5-ի դրությամբ մահացել է 24.053 մարդ: Վարակվածների թիվը գերազանցում է 531,7 հազարը: Կորոնավիրուսից մահերի թվով առաջատարն Իտալիան է (8 215)։ Ըստ Corriere della Sera-ի, նախօրեին մահացել է 712 մարդ: Երկրում համաճարակի կենտրոնը շարունակում է մնալ Լոմբարդիան և Էմիլիա Ռոմանիան:

Զոհերի թվով երկրորդ տեղում Իսպանիան է՝ ավելի քան 43 300 մարդ: Երրորդ տեղում՝ Չինաստանը, որտեղ մահացել է 3 292 մարդ, և անցած 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է մահվան 5 նոր դեպք։ Բոլոր մահերը գրանցվել են Հուբեյ նահանգում։

| | |
2328 | 0
Facebook