Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա որպես դիտարկում, թե ինչքան կարևոր նշանակություն ունի հանրային իրազեկումը». Արթուր Սաքունց

09:30, ուրբաթ, 27 մարտի, 2020 թ.
«Սա որպես դիտարկում, թե ինչքան կարևոր նշանակություն ունի հանրային իրազեկումը». Արթուր Սաքունց

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեկ մեկ աչքովս են ընկնում տարօրինակ հարցեր, թե եթե այդքան մարդիկ են մահանում կորոնավիրուսից, ապա ինչու չեն ցույց տալիս չգիտեմ դագաղներ, դիակներ, թաղումներ, կամ էլ նման բնույթի այլ տեսարաններ:

Իհարկե կարող եմ ասել, մտեք միջազգային մամուլի էջեր և կտեսնեք բազմաթիվ նման նյութեր, նկարներ, տեսարաններ:

Բայց նման հարցերը ցույց են տալիս, որ իրապես կորոնավիրուսի վտանգավոր հետևանքների հանրային գիտակցումը եթե դեռևս չկա, ապա նրա դեմ պայքարը չի կարող լինել արդյունավետ:

Սա որպես դիտարկում, թե ինչքան կարևոր նշանակություն ունի հանրային իրազեկումը կառավարության որոշումների իրականացման արդյունավետության համար:

Բայց մյուս կողմից երևի պետք է այլ պետություններում իրավիճակի մասին ամբողջական պատկերը ներկայացվի, որպեսզի նախ հանրային իրազեկման ու գիտակցման խնդիրը լուծվի, նաև տարատեսակ տեղեկատվական մանիպուլիացաների ազդեցությունը նվազեցվի:

Ահա, թե ինչու չի կարելի սահմանափակել տեղեկությունների ստացման և տարածման ազատությունը նույնիսկ արտակարգ դրության ժամանակ»:

| | |
2218 | 0
Facebook
COMMENT.am