Խնդրում ենք սպասել...

Համացանց

555 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

00:15, ուրբաթ, 27 մարտի, 2020 թ.
555 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է. «Մարտի 26-ին ժամը 9-ից 21-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 555 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 21-ը՝ 841 անձի նկատմամբ, 427-ը՝ մայրաքաղաքում, 414-ը՝ մարզերում։
     Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները»:

5017 | 0
Facebook