Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեր մարզից որևէ վարակակրի վիճակ ծայրահեղ չէ». Արարատի մարզպետ

00:00, ուրբաթ, 27 մարտի, 2020 թ.
«Մեր մարզից որևէ վարակակրի վիճակ ծայրահեղ չէ». Արարատի մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մանրամասներ է հայտնել կորոնավիրուսի հետևանքով մարզում տիրող իրավիճակի մասին. «Երևանի արտադրամասում աշխատողներ են եղել մեր մարզից: Հիմա նրանց շրջանակը պարզվում է: Այս պահին հասկանալի պատճառներով թվային տվյալներ չեմ կարող ասել, բայց բոլորն, ովքեր հայտնաբերվել են, գտնվում են Նորքի ինֆեկցիոնում: Նրանց հետ կոնտակտի եղած մարդիկ նույնպես մեկուսացված են Ծաղկաձորում, այն շրջանակը, որոնց հետ նրանք շփվել են, մեկուսացված են տներում: Ունենք նաև դեպքեր արտերկրից ժամանած մեր հայրենակիցների մոտ, ովքեր այս պահին նույնպես մեկուսացված են, ինչպես նաև՝ նրանց հարազատները, և նրանց հետ շփում ունեցած մարդիկ: Մեր մարզից որևէ վարակակիր չունի ծայրահեղ վիճակ և գնում են դեպի առողջացում»:

Մանրամասները` տեսանյութում:

«Մեր մարզից որևէ վարակակիր չունի ծայրահեղ վիճակ». Արարատի մարզպետ
| | |
3226 | 0
Facebook