Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է ապահովվի զինծառայողների և ազատազրկվածների կապն արտաքին աշխարհի հետ». Սաքունց

20:30, հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ.
«Պետք է ապահովվի զինծառայողների և ազատազրկվածների կապն արտաքին աշխարհի հետ». Սաքունց

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում, երբ հիմնավոր կերպով սահմանափակվել են հարազատների հետ զինծառայողների, ազատազրկվածների ֆիզիկական շփումները, նաև սննդի պաշարների հանձնումն է արգելված, պաշտպանության և արդարադատության նախարարությունները պետք է ապահովեն նշված խմբերի մարդկանց արտաքին աշխարհի հետ կապը, այդ թվում՝ հեռախոսային պատշաճ կապը հարազատներ հետ:

Միևնույն ժամանակ տեսակցությունների սահմանափակումը պետք է նույնպես չլինի համատարած, և բոլորի նկատմամբ անխտիր:

Վարակի անցումը կանխելու նպատակով զուտ պատշաճ բժշկական զննության միջոցների կիրառման միջոցով պետք է ապահովել մարդկանց կապն արտաքին աշխարհի հետ:

Առանց այն էլ ռեժիմները, որոնց հսկողության ներքո գտնվում են այդ մարդիկ, իրենց բնույթով ենթադրում են տարբեր աստիճանի մեկուսացում հասարակությունից և հարազատներից:

Իսկ կորոնավիրուսի համաճարակի կանխման նպատակով պայմանավորված մեկուսացմանն ուղղված սահմանափակումներն էլ ավելի են մեծացնում արդեն իսկ մեկուսացված անձանց մեկուսացվածությունը թե՛ հասարակությունից, թե՛ հարազատներից:

Սա բավական լուրջ սահմանափակում է և արտաքին աշխարհի հետ մարդու կապի իրավունքի շատ խիստ սահմանափակում:

Այդ պատճառով տեսակապի միջոցներով զինծառայողների, ազատազրկված անձանց արտաքին աշխարհի հետ, իրենց հարազատների հետ կապի ապահովումն առավել քան անհրաժեշտ է:

Հ.Գ. Հաշվի առեք, որ, այսպես կոչված, ազատության մեջ գտնվող անձինք մեկեսուցման կամ ինքնամեկուսացման պայմաններում հնարավորություն ունեն ազատ շփվելու հեռախոսակապով, տարբեր տեսակապերով՝ պահապանելով սոցիալական կապերը, սոցիալականացումը, որից զրկվում են վերևում նշված մարդիկ»:

| | |
1294 | 1
Facebook
COMMENT.am