Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանի սուպերմարկետները «գծանշումներ» են կատարում»․ Հ․ Կուբատյան

16:20, հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ.
«Երևանի սուպերմարկետները «գծանշումներ» են կատարում»․ Հ․ Կուբատյան

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի սուպերմարկետները «գծանշումներ» են կատարում, որ հաճախորդները հերթում պահպանեն սոցիալական հեռավորությունը։

Հուսով եմ, որ նման նշումները կօգնեն պահպանել հերթերը նաև կորոնավիրուսից հետո և կձևավորեն հերթ կանգնելու նոր մշակույթ։

Գործընթացն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հորդորով և վերահսկողությամբ»։

| | |
6033 | 0
Facebook
COMMENT.am