Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայի մարզադաշտերը վերածվում են դաշտային հոսպիտալների

16:10, հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ.
Բրազիլիայի մարզադաշտերը վերածվում են դաշտային հոսպիտալների

Բրազիլիային «Մարական» մարզադաշտը վերածվում է դաշտային հոսպիտալի` կորոնավիրուսով հիվանդների ընդունման համար: Այդ մասին հայտնում է CNN-ը Twitter միկրոբլոգի իր էջում:

Մարզադաշտում իրականացվում են անհրաժեշտ ձևափոխման աշխատանքներ: Ժամանակավոր հոսպիտալներ են տեղակայվել նաև բրազիլական այլ ակումբների մարզադաշտերում:

Հանրահայտ «Մարական» մարզադաշտը պատկանում է «Ֆլամենգո» ֆուտբոլային ակումբին։ Այս մարզադաշտում են անցկացվել 2014 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը, 2016 թվականի Օլիմպիական խաղերը և մարզական բազմաթիվ այլ միջոցառումներ:

9405 | 0
Facebook