Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում կտրուկ ավելացել է վարակակիրների թիվը․ #TACC

17:20, հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ.
Իրանում կտրուկ ավելացել է վարակակիրների թիվը․ #TACC

Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակակիրների թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 2 389-ի։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, գրում է TACC-ը։ «Անցած մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2 389 նոր դեպք, մահացել է 157 մարդ,

վարակակիրների թիվը հասել է 29 406-ի: Առողջացել է 10 457 քաղաքացի»,- հայտնել է Ջահանփուրը:

10850 | 0
Facebook