Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել»․ ԱՆ խոսնակ

15:40, հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ.
«Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել»․ ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում մինչ օրս Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: politik.am-ին կոչ ենք անում չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել:

Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, ի ուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը չի արձանագրվել:

Վստահեցնում ենք, որ ցանկացած տեղեկատվություն` լավ թե վատ, կհրապարակվի պաշտոնապես առողջապահության նախարարության կողմից»:

7111 | 0
Facebook