Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում «Կայունություն» գործողության մեկնարկի մասին, որը կլինի բանակի անմիջական մասնակցությամբ՝ երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար, հայտնում է RFI-ն:
Մակրոնը նշել է, որ զինված ուժերը կկատարեն «սանիտարական, լոգիստիկ և պաշտպանական» գործառույթներ:
«Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, և պայմանավորված համաճարակի գագաթնակետով՝ Գլխավոր շտաբի պետի առաջարկով ես որոշեցի սկսել «Résilience» («Ամրություն»), նաև առանձին «Sentinelle» («Ժամապահ») գործողությունները, որի ընթացքում պայքարը շարունակվելու է զինվորականների մասնակցությամբ»,- նշել է նախագահը:
Ֆրանսիայի առաջնորդը նաև կոչ է արել ազգային միասնություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարում և լուրջ ֆինանսական ներդրումներ խոստացել առողջապահության ոլորտում:
Ֆրանսիան նախօրեին իր զորքերը դուրս է բերել Իրաքից:
Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի թիվն աճել է գրեթե 2,5 հազարով: Ներկայում Ֆրանսիայում վարակակիր է համարվում ավելի քան 22,3 հազար մարդ: