Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանի օգնությունն Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում անօգուտ է․ #LaStampa

17:05, հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ.
Ռուսաստանի օգնությունն Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում անօգուտ է․ #LaStampa

Դեպի Իտալիա ռուսական մատակարարումների մեծ մասը, որոնք պետք է ծառայեին կորոնավիրուսի դեմ պայքարին, անօգուտ են, գրում է իտալական La Stampa թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոսկվայից սարքավորումների 80 տոկոսը չի օգնի վիրուսի դեմ պայքարին: Մատակարարումներն օգտագործվում են որպես արդարացում երկրի ղեկավարների քաղաքական նկրտումների համար:

Աղբյուրները պնդում են, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ընդունել է Մոսկվայի օգնությունը միայն իշխանությունների հետ իր անձնական հարաբերությունների ամրապնդման համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես, ըստ թերթի, հետապնդում է իր քաղաքական շահերը:

14260 | 0
Facebook