Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 182-ով․ #Интерфакс

14:05, հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ.
Ռուսաստանում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 182-ով․ #Интерфакс

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք․ ընդհանուր թիվը 840 է, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով Ռուսաստանում COVID-19-ի տարածման կանխման օպերատիվ շտաբի տվյալներին։ Ընդհանուր առմամբ, նոր դեպքեր են գրանցվել 18 շրջաններում, որոնցից 136-ը՝ Մոսկվայում: Սվերդլովսկի մարզում՝ 7, Սանկտ Պետերբուրգում և Պերմի շրջանում՝ 5-ական դեպք, Յակուտիայում՝ 4, Ստավրոպոլի և Կրասնոյարսկի շրջաններում՝ 3-ական դեպք, Չելյաբինսկի մարզում և Թաթարստանում՝ 3-ական, Պսկովի ու Սամարայի շրջաններում՝ 2-ական դեպք, Բուրյաթիայում և Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգում 2-ական, մեկական դեպք Խակասիայի և Կեմերովոյի մարզում: Նախօրեին առողջացել է 9 մարդ, այս պահին ապաքինվածները 38 են:

7272 | 0
Facebook